Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

«Պատասխան՝ 100 տարի անց»-ի լավագույն քանդակները

«Պատասխան՝ 100 տարի անց»-ի լավագույն քանդակները
11.01.2017 | 12:55

«Պատասխան՝ 100 տարի անց» համալիր նախագծի արդյունքում ստեղծված լավագույն քանդակներից հինգը համալրել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն. «Վերջինը» (Նարեկ Կնյազյան), «Երբեք չմոռացվեց…» (Արփինե Քեթցյան), «Ելել ես, որ աշխարհն իմանա…» (Մայա Ավագյան), «Դեր-Զորի հերոսը» (Հայկ Պետրոսյան), «Դեպի հավերժություն» (Մանվել Մաթևոսյան):

Ինչպես նշել է պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, երիտասարդ քանդակագործների անունները հանգրվանել են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի և մյուս մեծերի կողքին։ Արվեստաբանները նկատում են, որ այսօր ստեղծվող կտավներում թեև տեսնում ենք ցեղասպանության դետալներ, սակայն գերիշխում է լավատեսությունը:

Հիշեցնենք, որ «Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի շրջանակում ստեղծված աշխատանքների հիմքում 1894-1923 թվականներին գրված` Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներն ու այլ վկայություններն են: Առաջին մրցանակին արժանացել է Նարեկ Կնյազյանը: Երիտասարդ արվեստագետն իր «Վերջինը» քանդակը ստեղծել է Սառա Բերբերյանի վկայության հիման վրա. «Մենք շատ մեծ գերդաստան էինք, Էսքիշեհիրում էինք ապրում: Քառասուն հոգով էինք սեղան նստում: Հիմա մենակ եմ մնացել...»:


Նախագիծն իրականացրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ: Հաջողված աշխատանքներից մի քանիսը առաջիկայում գրականության և արվեստի թանգարանը կփոխանցի Շուշիի պատկերասրահին՝ որպես նվիրատվություն։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ